
Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 3-ի լուսադեմին։
Վրաստանի արտակարգ իրավիճակների (ԱԻ) համակարգման և շտապ օգնության կենտրոնի հաղորդմամբ՝ 4 հոգի տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են կլինիկա։ Ըստ կլինիկայի հաղորդման՝ նրանցից մեկը ևս մահացել է:
Տեղեկությունների համաձայն, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատնեշին և ճանապարհից դուրս գալուց հետո՝ բռնկվել։