
Լանչխութիի շրջանի Սուփսա քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 երիտասարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` միմյանց են բախվել երկու մարդատար մեքենա, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել են:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ մահացածներից մեկը հղի էր, մեկն էլ՝ նորապսակ:
Ըստ տեղեկության, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է երթևեկության կամ շահագործման կանոնների խախտում, որի հետևանքով մահացել է երկու կամ ավելի մարդ: