
Քվեմո Քարթլիի Մառնեուլիի շրջանի Վերին Սարալ գյուղի մոտ «Մերսեդես» և «Նիվա» մակնիշի մեքենաները վթարի են ենթարկվել:
Հայտնի է, որ «Մերսեդեսի» վարորդը՝ չնկատելով, որ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը միացրել է շրջադարձ կատարելու համապատասխան ազդանշանը, բարձր արագությամբ հարվածել է «Նիվա» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով վերջինս շրջվել է ճանապարհին, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենաների վարորդների վիճակը կայուն ծանր է: