
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում ավտովթարից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Տեղեկությունը հաստատել են ներքին գործերի նախարարությունում:
Նշվում է, որ հանդիպակաց ուղղությամբ ընթացող 2 մեքենա է բախվել իրար:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով (տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում):
Լուսանկարը` Tabula.ge