Դեկտեմբերի 30-ին Մառնեուլի-Բոլնիսի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու դեռահասներ են մահացել։
Անչափահաս տղաներից մեկը դեպքի վայրում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։ Բացի այդ, վթարի հետևանքով ծանր վիրավորվել են ևս երկու հետիոտն երիտասարդներ։
Ավելի ուշ վթարը Բոլնիսիի Նախիդուրի գյուղի բնակիչների շրջանում քաոսի ու առճակատման է հանգեցրել։ Բախման հետևանքով տուժել է 9 մարդ. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ տեղեկությունների՝ մեքենայի վարորդը դեպքի վայրից չի հեռացել, իսկ բնակիչները ֆիզիկապես առերեսվել են նրա հետ։ Վարորդը փորձել է պատսպարվել շտապօգնության մեքենայում, բայց քաղաքացիները մեքենան ջարդոնի են վերածել։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ-ն) գրել է, որ ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդը՝ 2003 թ.-ին ծնված Թ.Չ.-ն, ձերբակալվել է։