
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում այս պահին (15:00) հսկակայական հերթեր են։
«Ալիք Մեդիայի» աղբյուրի փոխանցմամբ տեղում Վրաստանի սահմանը հատել ցանկացող 300-ից ավել մեքենա է կուտակված։
Տեղեկության համաձայն մեքենաների շարասյունը սկսվում է ՀՀ-ի տարածքից, մեքենաներ են շարված «Բարեկամություն» կամրջից մինչև անցակետ։
Լուսանկարները տեղից ներկայացնում ենք ստորև․