
Վրաստանի երկաթուղու և ավտոարտադրողների համատեղ աշխատանքի արդյունքում սկսվում է ավտոմեքենաների փոխադրումը երկաթուղով։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի երկաթուղին։
Ըստ հաղորդագրության՝ Toyota-ն, BMW-ն և AUDI-ն Կենտրոնական Ասիա կհասցվեն երկաթուղային հետևյալ երթուղով՝ Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան և Կենտրոնական Ասիա։
Նշենք, որ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ մեքենաներ տեղափոխելու համար մինչ օրս ավտոարտադրողներն օգտագործում էին ցամաքային տրանսպորտը։