Ռոին Մեբոնիան, ով հասարակական տրանսպորտում երեխաների աչքի առաջ սպանել է կնոջը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Դատավոր Ռոմեո Տկղեշելաշվիլիի որոշմամբ՝ Մեբոնիան պարտադիր բուժօգնություն կանցնի հոգեբուժարանում, այնուհետև կշարունակի կրել պատիժն ընդհանուր կարգով։
31-ամյա Սոփո Կվարացխելիային Մեբոնիան սպանել է անցյալ տարի՝ ավտոբուսում։ Դեպքին ականատես են եղել նրանց անչափահաս երեխաները։
Սոփո Կվարացխելիայի մայրը՝ Խաթունա Կվարացխելիան ասել է, որ պայքարելու է աղջկան սպանողին ցմահ ազատազրկման դատապարտելու համար, դիմելու է նաև Ստասբուրուրգի դատարան։
Նշենք, որ բռնության զոհ դարձած կանանց համար պետությունն ունի պաշտպանության և օգնության մի քանի մեխանիզմներ։ Դրանց թվում են արգելող և պաշտպանող հրամանները, ապաստանի տրամադրումը, ճգնաժամային կենտրոնները, իսկ 2023 թվականից՝ դրամական փոխհատուցումը։
Աննա Թորոսյան, ստաժոր
Հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ տղամարդը սպանել է կնոջը