
Այսօր՝ հունվարի 30-ին, Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։
Ըստ տեղեկության՝ Նեհամերի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա Վրաստանի կառավարությունում՝ ժամը 14:15-ին։
Արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ավստրիայի դաշնային կանցլեր Նեհամերը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։