
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում հրդեհի հետևանքով տուժել է 10 ընտանիք: Հրդեհը բռնկվել է Մթավարանգելոզի փողոցի վրա գտնվող տանը, որը վարձով էր տրվում:
Բնակարանի վարձակալներից մեկի խոսքերով` գազի վառարանն է պայթել և կրակը տարածվել է:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։