
«Ավելի շատ Վանո ընդդիմությանը»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ անդրադառնալով ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի ազատ արձակմանը:
«Մերաբիշվիլիի հայտարարություններից ելնելով պարզ է դառնում, որ նա ժամանակի և տարածության մեջ կորած է: Սպասենք, հասնի ընտանիքին, պարզի, թե ինչ իրականություն է, ինչ է տեղի ունենում և հետո կլսենք»,- հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին այսօր բանտից ազատ է արձակվել: