
Մայիսի 4-ի դրությամբ Վրաստանի դեղատնային ցանցերում վաճառվել է 1 200 000 վրացական արտադրության բժշկական դիմակ: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գերատեսչության համաձայն, մայիսի 4-ի դրությամբ երկրում արտադրվել է 2 651 183 դիմակ, դեղատներին հանձնվել է մոտ 1 400 000 դիմակ, որից 1 200 000-ը վաճառվել է:
Հիշեցնենք, որ առաջին փուլում Վրաստանում արտադրված բազմակի օգտագործման դիմակները բաժանվել են թոշակառուներին և նրանց, ովքեր աշխատանքի բերումով, հաճախ են շփում ունենում մարդկանց հետ:
Դիմակները հասանելի են ապրիլի 8-ից, գինը 50 թեթրի է: