Նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 446 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 800 293-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 320 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 737 316 մարդ։
Վարակից մահացել է ևս 77 մարդ, ընդհանուր՝ 11 289:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 9.05%: