Ավելի քան 7 հազար տուգանք՝ արտանետումների համար

Անցած տարվա ընթացքում Վրաստանում մոտ 7,2 հազար տուգանք է կիրառվել վարորդների նկատմամբ՝ արտանետումների ստանդարտը գերազանցելու պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի բնապահպանական վերահսկողության վարչությունը։

Դիտարկման մեկնարկից՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից ի վեր, իրավաբանական անձանց համար  նշանակվել է 926, իսկ ֆիզիկական անձանց՝ 6267 տուգանք։

Մոտ 4,5 հազար տուգանված քաղաքացիներ եղել են ավտոմեքենաների վարորդներ, ավելի քան 2,4 հազարը՝ միկրոավտոբուսների, 287-ը՝ բեռնատարների, 9-ը՝ ավտոբուսների։

Տուգանքների վիճակագրությունն ըստ քաղաքների.

  • Թբիլիսի – 3,453,
  • Քութայիսի – 1403,
  • Բաթումի – 1233,
  • Ռուսթավի – 1104։

Վրաստանի չորս խոշոր քաղաքներում տրանսպորտային միջոցների մոնիտորինգն իրականացնում է բնապահպանական վերահսկողության վարչությունը։