
Թբիլիսիի և շրջանների 84 հանրակրթական դպրոցները փակ և բացօթյա տեսախցիկներով կահավորելու համար Վրաստանի գնումների գործակալությունը համախմբված մրցույթ է հայտարարել։
Ընդհանուր առմամբ, կգնվի 4380 տեսախցիկ, որոնցից 1832-ը ֆիքսելու են դպրոցի արտաքին պարագիծը, իսկ 2548-ը՝ ներքին տարածքը: Մրցույթը հայտարարվել է մարտի 26-ին, դպրոցների ցանկը՝ այստեղ:
Գնումների գործակալության կայքում հրապարակված տվյալների համաձայն, տեսախցիկների հետ միասին, 4,9 մլն լարիով կգնվեն ցանցային ձայնագրիչներ, կոշտ սկավառակներ, անխափան սնուցման սարքեր, մոնիտորներ և այլ օժանդակ սարքեր։
Մրցույթի հայտերի ներկայացումը կսկսվի ապրիլի 2-ին և կավարտվի 36 ժամից՝ ապրիլի 3-ի ժամը 12:00-ին: