Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 509 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 871 580-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 042 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 813 872 մարդ։
Վարակից մահացել է ևս 59 մարդ, ընդհանուր՝ 12 466:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9.53%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.52%, վերջին 7 օրվանը՝ 8.13%: