
Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 401 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 49 218 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 289 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 33 459 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 401: