Ավելի քան 13 շաբաթօրյա բողոքի ակցիա` Թբիլիսիում և շրջաններում

Այսօր Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում նախատեսված է ավելի քան 13 հանրահավաք։

Բողոքի ակցիաներ և երթեր կանցկացվեն Թբիլիսիի տարբեր վայրերում, այդ թվում՝

14:00 – «Երթ ոստիկանական ռեժիմի դեմ» – մետրո Սարաջիշվիլիի մոտ,

15:00 – «Բողոքենք դատարանի անարդար դատավճռի դեմ», նախաքննական մեկուսարանի մոտ,

18:00 – «Երթ դեպի ազատություն» – Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ,

19:00 — Հանրահավաք Վրաստանի խորհրդարանի դիմաց,

19:00 — Բողոքի ակցիա Հանրայինի մոտ,

20:30 – «Անհնազանդության դիմակավորված երթ» – Ֆիլհարմոնիայի մոտ,

21:00 — Հանրային դասախոսություն — Թբիլիսիի գիմնազիայի շենքի մոտ,

21:30 — Հանրային քննարկում — «Ինչ պետություն ենք ուզում» — Արծվի արձանի մոտ,

Ինչ վերաբերում է շրջաններին, ապա Քութայիսում ժամը 19:00-ին քաղաքապետարանի դիմաց կանցկացվի «Այո Եվրոպային, Ոչ Ռուսաստանին» խորագրով հանրահավաք,

Բաթումում ժամը 19:00-ին քաղաքացիները Սահմանադրական դատարանի մոտ հանրահավաք կանցկացնեն՝ «Ի ծառայություն հայրենիքի»,

Զուգդիդիում, ժամը 17:00-ին՝ «Պայքար մինչև հաղթանակ»՝ մարզպետարանի դիմաց,

Թելավի, 18:00 – «Շարունակական բողոքի ակցիա Թելավիում»,

Ախալցխայում, ժամը 18:00-ին՝ «Ո՛չ ռուսական ռեժիմին»՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ։

Հիշեցնենք` բողոքի ակցիաները Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։