Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 226 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 875 806-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 091 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 817 963 մարդ։
Վարակից մահացել է ևս 53 մարդ, ընդհանուր՝ 12 519:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.67%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.31%, վերջին 7 օրվանը՝ 7.96%: