
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Վրաստանից տղամարդու կոստյումների արտահանումը 2018 թվականին գերազանցել է 11 մլն դոլարը:
Այս ցուցանիշը 2014 թվականին կազմում էր 8 մլն դոլար, 2015 թվականին՝ 8,9 մլն դոլար, 2016 թվականին՝ 10,2 մլն դոլար, իսկ 2017 թվականին՝ 9,7 մլն դոլար:
2018 թվականի տվյալներով, Վրաստանից 1,4 մլն դոլարի արժողության կանանց համար նախատեսված ապրանք է արտահանվել: