Փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 235 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 325 838-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 17 130 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 106 221։
Վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 15 246:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 33,14%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 27,37%, վերջին 7 օրվանը՝ 30.99%: