
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1337-ով: Վերջին 24 ժամում 49 մարդ է մահացել կորոնավիրուսից:
3 498 պացիենտ դուրս է գրվել: Պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների ընդհանուր թիվը 161 681 է:
StopCov-ի տվյալներով` պանդեմիայի սկզբից երկրում 191 063 դեպք է հաստատվել, 1 839-ը` մահվան ելքով: Ներկայումս կարանտինում 986 մարդ է, ստացիոնարում` 6 912, քովիդ-հյուրանոցներում` 2 886: