
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար 10 մլն լարիի հատկացման և բաշխման վերաբերյալ որոշում է ընդունել:
Զուգահեռաբար, հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը շարունակում է երկրորդ փուլի նախընտրական շրջանի մոնիտորինգը:
Հանձնաժողովը հեռարձակողներին կոչ է անում հետևել Վրաստանի ընտրական օրենսգրքին, կատարել օրենքով սահմանված պարտականությունները:
«Պետական բյուջեից ընդհանուր առմամբ պահանջվում է 10 մլն 500 հազար լարի, որը կօգտագործվի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպման և անցկացման համար»,- Rustavi2-ին է հայտնել Վրաստանի ԿԸՀ նախագահ Անա Միքելաձեն: