
Այսօրվանից ավարտվում է չվող թռչունների որսի սեզոնը: Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, բնության պաշտպանության և վերահսկողության բաժինը զգուշացնում է, որ չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է:
Նույն տեղեկատվությամբ, արգելված ժամանակահատվածում որսի համար քաղաքացիները կտուգանվեն: Որոշ դեպքերում հնարավոր է գտնված օբյեկտը և որսորդական հրացանը առգրավեն, ինչպես նաև զրկեն զենք կրելու իրավունքից:
Որսորդական սեզոնը կբացվի ընթացիկ տարվա օգոստոսին:
Վրաստանը չվող թռչունների համար կարևոր տարածք է համարվում։ Յուրաքանչյուր տարի այստեղով անցնում են միլիոնից ավելի թռչուններ։