Վրաստանում ավարտվել են միջազգային նշանակության Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 7 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության համաձայն, վերանորոգված հատվածը գտնվում է Բոլնիսիի շրջանում, սկսվում է Մաշավերա գետի կիրճից, անցնում է Քվեշի, Ջավշանիանի, Կիանեթի գյուղերով և ավարտվում է Կազրեթիի խաչմերուկում:
«Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհը հասնում է մինչև Հայաստանի հետ սահման, նրա բարեկարգումը հատկանշական են ինչպես տարանցման, այնպես էլ Բոլնիսիի և Դմանիսիի զբոսաշրջային վայրեր հարմարավետ մուտքի համար:
Ծրագիրը ֆինանսավորվել է պետբյուջեից, արժեքը կազմում է 6 755 811 լարի», — ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում: