Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ռազմական ոստիկանության վարչության ներկայացուցիչներն ավարտել են քննչական և դատավարական գործողությունները Բոլնիսիի շրջանում ՊԲ-ին պատկանող Սու-25 ինքնաթիռի կործանման վայրում։
ՊՆ-ից հայտնել են, որ հետաքննության շրջանակներում
- ձեռք են բերվել կարևոր փաստաթղթեր,
- հարցաքննվել են վկաներ,
- նշանակվել է ինժեներատեխնիկական փորձաքննություն,
- անցկացվելու են քիմիական, բալիստիկ և տեսատեխնիկական փորձաքննություններ։
Գործը քննվում է ըստ Քրեական օրենսգրքի 401 հոդվածի՝ «Ռազմական օդանավի թռիչքի ժամանակ անվտանգության կանոնները խախտելու փաստով»։ Նախաքննությունը վարում է ռազմական ոստիկանությունը՝ գլխավոր դատախազության դատավարական հսկողությամբ։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ՝ հուլիսի 2-ին, Վրաստանի Բոլնիսիի մունիցիպալիտետում ռազմական ինքնաթիռ էր կործանվել: