
Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է կառավարության վարչակազմը։
Վարչապետին Աբու Դաբիի միջազգային օդանավակայան է ուղեկցել Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Բին Սուլթան Բին Ավադ Ալ Նուայմին։
Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով էր Արաբական Միացյալ Էմիրություններում։