Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան․ լուսանկարներ

Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտ է տվել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին։ 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարական պատվիրակության հետ դեկտեմբերի 20-ին այցելել էր Վրաստան։ 

Աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի և Հայաստանի վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ստորագրվել է արձանագրություն։

 

Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ բոլոր ոլորտներում։ 

 

«Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի պետական ​​տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունը և ձգտում է ընդլայնել երկու ժողովուրդների՝ դարավոր բարեկամության և ռազմավարական կապերի հիման վրա առկա համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, տեխնոլոգիա, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր