
Վրաստանի պաշտպանության (ՊՆ) ուժերի 4-րդ հետևակային բրիգադի 43-րդ հետևակային գումարտակը դասակի մակարդակով իրավիճակային դաշտային պարապմունք է անցկացրել ցերեկային և գիշերային պայմաններում, հայտնում է ՊՆ-ն:
Հաղորդագրության համաձայն, զորավարժություններն անցկացվել են Վազիանիի զորավարժարանում՝ մարտական կրակոցներով, բնակեցված և չբնակեցված տարածքում, առաջին փուլում գումարտակը կատարել է 50 կմ մարտավարական երթ և գրավել հավաքի տարածքը։
«Զորավարժությունների հաջորդ փուլում ստորաբաժանումները իրականացրել են պաշտպանական գործողություններ իրական կրակով, որտեղ ինտեգրվել են ուղիղ և անուղղակի կրակներ՝ ինժեներական և հետախուզական խմբերի աջակցությամբ։ Զինվորական անձնակազմը վիրավորներին տարհանելու աշխատանքներ ևս կատարել է։
Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել ստորաբաժանման մարտական պատրաստվածությունը, մարտական տարրերի ինտեգրումը և համակարգված գործողությունների կատարելագործումը»,- նշված է հաղորդագրության մեջ։