Մարտի 31-ի ժամը 18:00-ին ավարտվեց 2021 թվականի միասնական ազգային քննությունների գրանցումը: Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է վերջնական արդյունքները ընթացիկ տարվա քննություններին մասնակցելու ցանկություն հայտնողների քանակի մասին:
Այսպիսով, 2021 թվականի միասնական ազգային քննությունների համար գրանցվել է՝
- Միասնական ազգային քննությունների (ընդունելության քննություններ) համար՝ ավելի քան 38 300 դիմորդ,
- Ուսանողների գրանտային մրցույթի համար՝ ավելի քան 12 800 ուսանող,
- Մագիստրոսական քննությունների համար՝ ավելի քան 3 400 դիմորդ,
- Ուսուցիչների քննությունների համար՝ շուրջ 28 700 դիմորդ: Այս ցանկում են նաև 2020 թվականին գրանցված ուսուցիչները:
Մարտի 1-31-ը դիմորդների համար առաջին փուլն է համարվում, այն հաջողությամբ անցնելու դեպքում մինչև ապրիլի 15-ը ներառյալ կարելի է տվյալներում փոփոխություններ անել` մասնավորապես փոխել առարկա կամ լեզու: