Ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունից:
Հաղորդվում է, որ հայ գործընկերոջը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության պատվիրակության հետ միասին, ճանապարհել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում:
ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի հետ: