
Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ավալաբարի» հատվածում վերականգնման պատճառով կայարանը հնարավոր է երկու շաբաթով փակվի։ Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, վերականգնման գործընթացում լրացուցիչ աշխատանքներ են ի հայտ եկել։
Քաղաքապետը նաև ասել է, որ կայարանի վերականգնման ծրագրի ավարտի ժամկետը հետաձգվելու է մինչև 2023 թվականի վերջ։