
Պետական աուդիտի գործակալությունը կուսումնասիրի այն բժիշկների հարցը, որոնք իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին խոշոր նվիրատվություն են փոխանցել:
«Ինտերպրեսնյուսի» հետ զրույցում աուդիտի գործակալությունից հայտնել են օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի մասին։
«Աուդիտի գործակալությունը սահմանված ընթացակարգերի համապատասխան կգործի․ կդիմի դատարան, որպեսզի հաստատի նվիրատվություն անողների եկամուտները և բանկային փոխանցումները»,- հայտարարել են գործակալությունից: