Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը (ԱՏՊԾ) հետաքննություն է սկսել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների հանրայնացման օրինականությունն ուսումնասիրելու համար։
Գործը վերաբերում է «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիի վիճակը ցուցադրող այն տեսագրություններին, որ տարածել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը։
«2023 թվականի փետրվարի 15-ին հատուկ քրեակատարողական ծառայությունը՝ Վրաստանի արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված պետական ստորաբաժանումը, հրապարակել է կալանավորված բժշկական հաստատությունում Միխեիլ Սաակաշվիլիի գտնվելու տեսագրությունները։
Նշված տեսագրությունները հրապարակվելուն պես Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը, համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի 40¹3 հոդվածի առաջին պարբերության, իր նախաձեռնությամբ անհապաղ ստուգում է սկսել՝ ուսումնասիրելու նկատակով Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների բացահայտման օրինականությունը»,- նշել են ԱՏՊԾ-ից:
Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը հայտնում է, որ հանրությանը կտեղեկացնի ուսումնասիրության արդյունքների մասին:
Սաակաշվիլին կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել. ՀՔԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը