«Ատլանտյան խորհրդ»-ի աշխատակցի՝ գիտաշխատող Էթո Բուզիաշվիլիի տունը խուզարկվում է։ Նրա բնակարան է մտել ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը այժմ խուզարկում է նաև գիտաշխատող Սոփո Գելավայի տունը, նա ևս «Ատլանտյան խորհրդ»-ի աշխատակից է։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է նրա ամուսինը՝ Գիորգի Նոնիաշվիլին՝ հայտնելով, որ տանից համակարգչային տեխնիկա են տանում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն այս պահին քննչական գործողություններ են իրականացնում Թբիլիսիի մի քանի վայրերում, թեև դեռ հայտնի չէ՝ կապ կա՞ արդյոք այս դեպքերի միջև։
Ատլանտյան խորհրդի հետազոտող Սոփո Գելավայի տունը խուզարկվում է