Աթենքում վրացական համայնքի հետ հանդիպման ընթացքում անհայտ անձը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում ու արագ տարածվել։
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջերս հայտարարել էր, թե ինքը մնում է իր կարծիքին` Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Այս հայտարարությունից հետո նրան զրկեցին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից։ Վրաստանի իշխանությունները նրա այս հայտարարությունը սադրանք որակեցին, իսկ ազգայնականները սպառնում են վրեժ լուծել նրանից` նշելով, թե անհերքելի փաստեր կան, որոնք վկայում են` Սաակաշվիլին Դավիթ Գարեջի վանական համալիրը վաճառել է Ադրբեջանին։
https://m.facebook.com/story.php?story_fbid=1874649179354485&id=100004282626774
Կարդացեք նաև`