Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Դուշեթիում հայտարարել է, որ ատելության լեզուն իր համար օտար է։ «Դա կարող է տեղ գտնել միայն քաղաքական քննադատությունում․ բնական է, տարակարծության համար նույնիսկ պարտադիր»,-ասել է նա։
«Ատելության լեզուն ինձ համար օտար է, այս առումով ես իսկական վրացի եմ, քանի որ վրացական մշակույթը սկսվում է դաստիարակությամբ: Սա բոլորի, առաջին հերթին նախագահի պարտականությունն է, որպեսզի երիտասարդներին օրինակ ծառայի, թե ինչպես է պետք ջանք գործադրել երկրի հզորացման և միավորման համար», — հայտարարել է Զուրաբիշվիլին:
Դուշեթիում իր ելույթի ավարտին Սալոմե Զուրաբիշվիլին հավելել է, որ ատելության լեզուն կխանգարի հասնել Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը:
Զուրաբիշվիլին վստահեցրել է, որ ինքը լինելու է բոլոր քաղաքացիների, ոչ թե որևէ խմբի նախագահը: