
Հոկտեմբերի 30-ին «Բազմազգ Վրաստան» Հասարակական կազմակերպությունը (PMMG) հատուկ հանդիպման է հրավիրել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարներին։
Այս մասին տեղեկությունը տարածել է ՀԿ-ն:
Նրանց տվյալներով՝ հանդիպմանը կքննարկվի էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելության լեզուն, որն ավելացել է հետընտրական շրջանում։
«Հանդիպմանը կքննարկվեն նշված խնդրի վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը և կոնկրետ գործողությունների ծրագիրը»,- ասված է տեղեկատվության մեջ։