Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF) հետազոտություն է անցկացրել 2018 թվականին կուսակցությունների կողմից ատելության լեզվի օգտագործման վերաբերյալ: Ըստ MDF-ի հետազոտության, ամենաշատ ատելության լեզու պարունակող հայտարարություններով հանդես է եկել «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
Այսպիսով «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը 2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ատելության լեզու պարունակող 157 հայտարարություն է արել, նրան հաջորդում են «Վրացական դաս» և «Ազատ Վրաստան» կուսակցությունները` համապատասխանաբար 41 և 40 հայտարարություններով:
Հետազոտության համաձայն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները 2018 թվականին ատելության խոսք պարունակող 27 հայտարարություն են արել։ «Միացյալ ազգային շարժումը» նմանատիպ 11 հայտարարության հեղինակ է, «Դեմոկրատական շարժում միասնական Վրաստանի համար» կուսակցությունը՝ 26, Լեյբորիստները՝ 8, իսկ «Չեզոք Սոցիալիստական Վրաստանը»՝ 6: