Ասլան Բժանիան հրաժարական է տվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել, հայտնում են աբխազական լրատվամիջոցները։

Օկուպացված Աբխազիայում ցուցարարները ներխուժել են դե ֆակտո խորհրդարանի շենք։ Բացի այդ, նրանք զբաղեցրել են «նախագահի վարչակազմը»։ Telegram-յան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է` քաղաքացիները շենքի միջանցքով շարժվում են առանց դիմադրության։

Telegram-յան Respublica ալիքը գրում է, որ տարածքում իրավապահներ չկան. ոչ ոք չի դիմադրում ցուցարարներին։

Այսօր առավոտից Սոխումիում լարված իրավիճակ է։ Ցուցարարները մեքենայով կոտրել են դե ֆակտո խորհրդարանի դիմացի դարպասն ու մտել տարածք։ Ցուցարարների և անվտանգության մարմինների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել, նրանք ձվեր ու շշեր են նետել։

Մինչ այդ, դե ֆակտո խորհրդարանում նիստը, որտեղ պետք է քննարկվեր Սոխումիի և Մոսկվայի միջև «ներդրումային համաձայնագիրը», չեղարկվել էր: Նախագծի հակառակորդները հավաքվել էին շենքի մոտ, պահանջում էին չեղարկել վերանայումը, ինչպես նաև դե ֆակտո նախագահի հրաժարականը։

Թբիլիսիի լուռ համաձայնությամբ Մոսկվան անեքսիայի է ենթարկում Աբխազիան. փորձագետներ