
Ասիական զարգացման բանկի հաղորդմամբ, բանկի նախագահը Վրաստանի ֆինանսների նախարարին հայտնել է, որ բանկը երկրին տրամադրելու համար արագ և արդյունավետ օգնության տարբերակներ է քննարկում:
«Ասիական զարգացան բանկը պատրաստ է աշխատել կառավարության և հիմնական գործընկերների հետ՝ վնասված տնտեսությունը վերականգնելու հարցում: Ինչպես նաև հավելյալ աշխատանքներ են տարվում մասնավոր սեկտորին օգնելու ուղղությամբ»,- հայտարարել է բանկի նախագահ Մասացուգու Ասակավան:
Բանկի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանը երկակի շոկի մեջ է՝ պանդեմիայի ուղղակի և նավթի գների նվազման անուղղակի ազդեցության պատճառով: