
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ սկսում է իր համախոհների հետ աշխատանքը մայիսի 26-ին` Անկախության օրվան նախապատրաստվելու համար։
«Մենք սկսում ենք աշխատել մայիսի 26-ի նախապատրաստական կոմիտեի ստեղծման վրա՝ հասարակության մայիսի 26-ը պլանավորելու համար», — ապրիլի 24-ի իր ելույթում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ «սա բոլորի համատեղ տոնակատարություն է» այն իրավիճակում, երբ «անկախությունը սպառնալիքի տակ է»։
«Մենք պետք է պաշտպանենք անկախությունը այնտեղ, որտեղ միշտ տոնում ենք, այսինքն՝ Ռուսթավելիի պողոտայում։ Մենք այդ օրը միասին կպլանավորենք», — ասել է Զուրաբիշվիլին։
Ավելի ուշ նա X հարթակում գրել է. «Որպես դիմադրության հարթակ, մենք ստեղծում ենք մայիսի 26-ի կոմիտե՝ հասարակությանը միավորելու և մեր Անկախության օրը նշելու համար»։
Նշենք, անկախության օրը Վրաստանում տոնական միջոցառումներ են նախատեսված։
Այս տարի առաջին անգամ միջոցառումների վայրերի ցանկում չի ներառվել Թբիլիսիի գլխավոր (Ռուսթավելի) պողոտան, որտեղ ավելի քան 4 ամիս է, ինչ տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ պահանջելով նոր ընտրություններ և բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում:
Միջոցառումները Թբիլիսիում տեղի կունենան`
- Ալեքսանդրեի այգում, Օրբելիանիի փողոցում և հարակից տարածքում
- Օրբելիանի փողոցում, նախագահական նստավայրի մոտ,
- Ազատության հրապարակում, որտեղ զորակոչիկները երդում կտան։