
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին խորհրդարանում խոսել է բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման նոր մոդելի մասին՝ նշելով, որ գործող մոդելը արդյունավետ չէ, նախարարությունը Համաշխարհային բանկի հետ աշխատում է նոր մոդելի վրա:
«Առկա ֆինանսավորման մոդելը անարդյունավետ է։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Համաշխարհային բանկի փորձագետների հետ՝ անցում կատարելու այլ մոդելի, որպեսզի հասկանալի լինի թե ըստ ինչի է տեղի ունենում համալսարանների խթանման գործընթացը»,- հայտարարել է Բատիաշվիլին՝ հավելելով, որ հաջորդ տարի նախատեսվում է նաև չեղարկել անվճար ֆակուլտետները: