
Վրաստանում 2022 թվականին աշխատավայրում մահացել է 35 քաղաքացի, վիրավորվել՝ 330-ը։ Վիճակագրական տվյալները Interpressnews-ին փոխանցել են Աշխատանքի տեսչական ծառայությունից։
Ծառայության տվյալներով՝ աշխատավայրում դժբախտ պատահարների հետևանքով մահացած բոլոր 35 քաղաքացիները տղամարդիկ են, իսկ վիրավորվածներից 69-ը՝ կին և 261-ը՝ տղամարդ։