Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ ավելի քան 100 սոցիալապես անապահով քաղաքացիների հետ, ովքեր աշխատանքի էին տեղավորվել հասարակական աշխատանքներում, խզվել են պայմանագրերը։
Ազարաշվիլին նշել է, որ պայմանագրի խզման պատճառը որոշ դեպքերում եղել է՝ սկզբում աշախատանքի չհաճախելը, իսկ հետո հաճախ բացակայելը:
«Եթե այս քաղաքացիները չեն գնում աշխատանքի և դեռ աշխատավարձ են ստանում, այս առումով զբաղվածության գործակալությունում ունենք մոնիտորինգի հատուկ խումբ, որն ընտրողաբար գնում և ստուգումներ է կատարում, որի արդյունքում բացահայտվում են խախտումներն ու հեռացվում աշխատանքից»,- նշել է Ազարաշվիլին։