
Վրաստանի Առողջապահության նախարարության Աշխատանքի պայմանների տեսչության բաժանմունքի ղեկավար Բեքա Փերաձեի հայտարարությամբ՝ այս պահի դրությամբ երկրի մասշտաբով մինչև 2390 դպրոց է ստուգում անցել: Բոլոր այս դպրոցները ստացել են դասապրոցեսը վերականգնելու թույլտվություն:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դասապրոցեսը դպրոցներում՝ 1-ից 6-րդ դասարաններում: Փոթիում ևԳորիում ուսումնական գործընթացը կմեկնարկի բոլոր դասարանների համար: Ուսումը հեռավար կշարունակվի Աջարիայի շրջանում:
Դպրոցները ստիված կլինեն աշխատել համաճարակի հետ կապված հատուկ հանձնարարականներով: