Վրաստանում 2019 թվականից 2021թ-ի հունիսի 4-ը ներառյալ աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ընդհանուր առմամբ 90 մարդ է մահացել: Մինչև 2021թ. հունիսի 4-ը արտադրամասերում դժբախտ պատահարների հետևանքով 6, 2020-ին ՝ 39, իսկ 2019-ին՝ 45 աշխատակից է մահացել:
«Աշխատանքի տեսչության» կողմից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տրամադրած տեղեկության համաձայն, 2019-2021թթ. ամենաշատ մահերը գրանցվել են Թբիլիսիում։
2019-2021 թթ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում աշխատանքային պայմաններում մահացել է 35 մարդ, Իմերեթիում՝ 19, Քվեմո Քարթլիում՝ 10, Աջարիայում՝ 6, Շիդա Քարթլիում՝ 6, Սամցխե Ջավախեթիում՝ 4, Գուրիայում՝ 2, Կախեթիում՝ 3 մարդ: