Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ծրագիրն ավարտելով՝ երիտասարդները երկրի պետական համալսարաններում վրացերենով կրթություն ստանալու հնարավորություն են ձեռք բերում:
Իսկ ի՞նչ է սպասվում շրջանավարտներին համալսարանն ավարտելուց հետո, ի՞նչ մարտահրավերների են բախվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն աշխատանք գտնելու ճանապարհին, որքանո՞վ է աշխատանքը համապատասխանում ստացած կրթությանը:
«Ալիք Մեդիայի» նոր նախագիծը բացահայտում է աշխատանք փնտրող ուսանողների պատմությունները: Այս անգամ, անդրադարձել ենք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից, Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի ուսանողուհի Տիրուն Բիչախչյանի աշխատանք գտնելու պատմությանը։
Հարցազրույցում Տիրունը կիսվում է իր փորձով, հաջողության բանաձևով, պատմում է, թե ինչ մարտահրավերների են բախվում «1+4» ծրագրի ուսանողները, ովքեր փորձում են աշխատանքի անցնել։