Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Զարուհի Ավետիսյանի հեղինակած էսսեին:
Բարև Ձեզ, ես Ավետիսյան Զարուհին եմ՝ ծնված 2004 թվականին, ապրում եմ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ Հաճախել եմ Աբուլի հանրային դպրոց՝ 2010-2022 թվականներին։
Դեռևս մանուկ հասակից ունեցել եմ շատ նպատակներ կապված կրթությանս հետ, դրանցից ամենամեծը և առաջնայինը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելն է եղել, բայց չէի կողմնորոշվում որտեղ` Երևան թե՞ Թբիլիսի։
2022 թվականին մասնակցեցի միասնական ազգային քննություններին և ընդունվեցի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան։ Այնուհետև փորձեցի մասնակցել Սփյուռքի քննություններին, ընդունվեցի Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ՍԿՖ ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժին՝ անվճար ուսուցման համակարգով։
Ես նպատակ ունեի, որ Թբիլիսիում սովորեի վրաց լեզվի բանասիրություն, իսկ Երևանում՝ Հայ գրականություն, բայց երկար մտածելուց հետո ընտրեցի սա։
Նպատակներ ունեմ ապագայի հետ կապված և փորձում եմ ուսմանս հետ համատեղ ձեռք բերել նաև արհեստ, ինչպես նաև սովորել գրաֆիկ դիզայն։
Աշխատանքային փորձ պետական կամ մասնավոր հաստատություններում դեռևս չունեմ։
ՋԱՀ-ի («Ջավախքին աջակցություն հիմնադրամ») ուսանողական հանձնաժողովի մասնակից եմ եղել, կամավոր եմ` Ջավախք կոմիտեում` նյութեր եմ հավաքում, թե Ջավախքի գյուղերում ինչ տոներ և ծեսեր են նշվում։
Սովորելու ընթացքում` հատկապես սկզբնական շրջանում, ընտանիքից հեռու գտնվելը և նոր միջավայրին հարմարվելը խիստ դժվար էր։ Սակայն, երբ ունես նպատակներ և ձգտում, սկսում ես ժամանակի ընթացքում հարմարվել դրանց։
․․․շնորհակալություն ընթերցելու համար
Հեղինակ՝ Զարուհի Ավետիսյան, 19 տարեկան
Ախալքալաք, գ․ Աբուլ
Երևանի պետական համալսարանի ուսանող
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։