Վրաստանում էթնիկ փոքրամասությունների համար նախատեսված «1+4» վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ծրագիրն ավարտելով՝ երիտասարդները երկրի պետական համալսարաններում վրացերենով կրթություն ստանալու հնարավորություն են ձեռք բերում: Իսկ ի՞նչ է սպասվում շրջանավարտներին համալսարանն ավարտելուց հետո, ի՞նչ մարտահրավերների են բախվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն աշխատանք գտնելու ճանապարհին, որքանո՞վ է աշխատանքը համապատասխանում ստացած կրթությանը:
«Ալիք մեդիան» հայտարարում է էսսեների մրցույթ «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով: Դուք ունեք հնարավորություն պատմելու նախապատրաստական ծրագրից մինչև աշխատանքի տեղավորում անցած ճանապարհի հաջող ու անհաջող փորձի մասին:
Ներկայացված էսսեները, որոնք կհամապատասխանեն պահանջվող պայմաններին, կհրապարակվեն «Ալիք մեդիայի» «Ընթերցողից» բաժնում և կտեղադրվեն ֆեյսբուքյան էջում:
Կայքում ամենից շատ դիտումներ ստացած 2, ինչպես նաև ֆեյսբուքյան մեր էջում ամենաշատ տարածում ու հավանում ստացած 2 էսսեների հեղինակները կարժանանան խորհրդանշական նվերների, նրանց հեղինակած էսսեները կթարգմանվեն վրացերեն և կտեղադրվեն «Ալիք մեդիայի» վրացալեզու էջում ևս, իսկ նախագծի հանձնաժողովի անդամների կողմից ընտրված լավագույն էսսեի հեղինակը «Ալիք մեդիայում» ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԵՐԿԱՄՍՅԱ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ կանցնի:
Հաղթող էսսեի հեղինակը հնարավորություն կունենա խմբագրակազմի հետ օրվա նորություններ պատրաստել և հաղորդել լսարանին, ինչպես նաև ուսումնասիրել լրագրողական նյութ ստեղծելու բոլոր «գաղտնիքները»:
Հրապարակման պայմաններն են՝
- Ներկայացվող նյութի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը
- Նյութերը պետք է ներկայացվեն միայն հայերենով, չպարունակեն զրպարտություն, ատելության խոսք, բռնության քարոզ
- Գրավոր տեսքով նյութն ուղարկել info@aliq.ge էլ. հասցեին
- Նյութին կից կարող եք ներկայացնել նաև լուսանկարներ, տեսանյութ
- Նյութին կից հարկավոր է ուղարկել հեղինակի մասին կարճ տեղեկատվություն (անուն, ազգանուն, տարիք, բնակության վայր, ցանկալի է նաև հեղինակի լուսանկարը)
Նյութերն ընդունվում են մինչև հուլիսի 22-ը։